1102 դիտում
09:53 22-05-2015
Դա նախևառաջ Միացյալ Նահանգների, այնուհետև՝ մնացած քաղաքակիրթ աշխարհի անպատվությունն է. Առավոտ
Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
«1938 թվականի հոկտեմբերի 4-ին Բրիտանիայի այն ժամանակվա ընդդիմությունը ներկայացնող Ուինսթոն Չերչիլը, քննադատելով իր երկրի վարչապետ Նևիլ Չեմբերլենին, որը դրանից մի քանի օր առաջ՝ նույն թվականի սեպտեմբերի 30-ին, ստորագրել էր Մունխենյան համաձայնագիրը, ասել է. «Անգլիային առաջարկվել էր ընտրություն պատերազմի և անպատվության միջև: Նա ընտրել է անպատվությունը և կստանա պատերազմը»: Չեմբերլենը և Ֆրանսիայի նախագահ Դելադյեն, ինչպես հայտնի է, Հիտլերի ու Մուսոլինիի հետ ստորագրել էին համաձայնագիր, ըստ որի՝ Չեխոսլովակիայի Սուդետյան մարզն անցել է Գերմանիային: Այդպես էր Արևմուտքը փորձում սիրաշահել Հիտլերին, որպեսզի վերջինս պատերազմ չսկսի իր դեմ և հակառակը՝ հարձակվի Խորհրդային Միության վրա:
Այն, որ «խալիֆաթի» ցնորքով տարված մահմեդական ահաբեկիչները գրավել են անտիկ շրջանի ամենահայտնի քաղաքներից մեկը՝ Պալմիրան [որը հիմա գտնվում է Սիրիայում], և, կարելի է վստահաբար ասել, այդ քաղաքի բազմահազարամյա մշակութային ժառանգությունից քարը քարին չեն թողնի, դա նախևաոաջ Միացյալ Նահանգների, իսկ այնուհետև՝ մնացած քաղաքակիրթ աշխարհի անպատվությունն է: Ինչու Միացյալ Նահանգների՝ որովհետև «Իսլամական պետությունը» աճել և զարգացել է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների՝ Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի աջակցությամբ: Ահա թե ինչ հետևանքների են բերում Սիրիայում «ժողովրդավարություն հաստատելու» փորձերը»,–գրում է թերթի խմբագիրը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1310 դիտում
13:01 04-07-2014
Նախագահը ԱՄՆ Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի նստավայր
5536 դիտում
12:40 28-08-2016
«Զվարթնոց» օդանավակայանից Միացյալ Նահանգների պահանջով Ռուսաստանի քաղաքացի է բերան ենթարկվել
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը