211652_close_icon
views-count1559 դիտում article-date 11:13 22-05-2015

Քանի շրջանավարտի համար այսօր կհնչի վերջին զանգը եւ ուրախության հետ մեկտեղ անվտանգության ինչ կանոններ պետք է պահպանել

Հայաստանի շուրջ 1400 դպրոցներում այսօր` մայիսի 22-ին, կհնչի դպրոցական վերջին զանգը: Մոտ 25 հազար շրջանավարտը, թերթելով կյանքի այդ էջը, հրաժետ կտա դպրոցին եւ պատասխանատվությամբ ու հետաքրքրությամբ լի կյանքի նոր փուլ կմտնի: Իսկ մեր շրջանավարտների եւ ապագա սերնդից յուրաքանչյուրի կյանքը թանկ է ոչ միայն նրանց ընտանիքների եւ հարազատների համար, այլեւ՝ պետության: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը արդեն տեղեկացրել է, որ ոստիկանությունն ուժեղացված վերահսկողություն է կատարելու ճանապարհներին՝ նրանց իսկ անվտանգությունից ելնելով: Բայց շատ կարեւոր է, որպեսզի շրջանավարտների ծնողները եւ հենց շրջանավարտները զգոն եւ զգույշ լինեն եւ հասկանան, որ այս օրով ընդամենը կյանքի մեկ փուլ է ավարտվում եւ կյանքի նոր փուլ բացվում: Այդ իսկ պատճառով յուրաքանչյուր ընտանիք եւ շրջանավարտ անձամբ պետք է պատասխանատվությամբ եւ զգոնությամբ լցվի իրենց եւ իրենց զավակների կյանքի հանդեպ՝ հիշելով, որ ճանապարհները ոչ թե ավտոմեքենաների ցուցադրության եւ արագությունը գերազանցելու համար են, այլ՝ անվտանգ տեղ հասնելու: Հայաստանի ռեստորաններն այսօր ևս սովորականից ավելի բազմամարդ են լինելու, հետեւաբար կարեւոր է նաեւ, որ այնտեղ եւս երիտասարդների ուրախությունը վեճերի չվերածվի: Ինչեւէ, շրջանավարտներին ցանկանում ենք ուրախ եւ հիշարժան ժամանց եւ որ յուրաքանչյուրը ոչ միայն իր ընտանիքի, այլեւ երկրի եւ հայրենակիցների համար դառնա պիտանի հայրենակից: [b]Ինչքան մենք ենք այս երկրինը, այնքան էլ այս երկիրն է մերը: [/b]

Նմանատիպ նյութեր