1675 դիտում
16:52 23-05-2019
Հայաստանում մոտ 19 հազար 12-րդ դասարանցու համար վերջին զանգը կհնչի մայիսի 24-ին
Հայաստանի դպրոցներում վերջին զանգն այս տարի կհնչի մայիսի 24-ին: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, 9-րդ դասարանն այս տարի կավարտի 32 հազար 198 աշակերտ, 12-րդ դասարանը`18 հազար 996: Աշակերտները ներկայացնում են և՛ պետական, և՛ մասնավոր դպրոցները:
Հանրապետությունում նախատեսված 9-րդ դասարանի ավարտական քննություններից մեկը՝ հայոց լեզու առարկայից, այս տարի անցկացվում է կենտրոնացված: Գնահատման և թեստավորման կենտրոնը քննության օրը սահմանել է մայիսի 26-ը: Երեխաները քննությունը հանձնելու են 251 քննական կենտրոնում:
Հանրապետությունում միասնական քննությունների մեկնարկը կտրվի հունիսի 4-ից: Գործելու է 33 քննական կենտրոն, որից 23-ը՝ մարզերում, 10-ը՝ Երևանում:
Նմանատիպ նյութեր
2499 դիտում
16:47 04-05-2018
Դպրոցներում վերջին զանգը կհնչի մայիսի 25-ին. միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 1-ին
903 դիտում
16:05 23-05-2022
Արցախի դպրոցներում «Վերջին զանգ»-ը կհնչի մայիսի 27-ին
Այս բաժնից
970 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
994 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»