211652_close_icon
views-count30390 դիտում article-date 12:36 22-05-2015

ՃՈ 2-րդ սպայական գումարտակն իր ենթակայության տակ գտնվող «պլաշչադկաները» լցրեց օրինախախտ «ոսկե երիտասարդների» «գոլդ» համարանիշներով «երկաթյա նժույգներով». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ (ԼՐԱՑՎԱԾ)

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները Վերջին զանգի հետ կապված շարունակում են ուժեղացված ծառայությունը իրենց վարչական տարածքներում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս ժամի տվյալներով՝ տուգանային հրապարակներ են տեղափոխվել 30 տրանսպորտային միջոցներ, որոնց վարորդները անչափահասներ են եղել, իսկ մի մասը՝ ոտ ու գլուխ՝ դուրս հանած մեքենայից: Միայն նույն գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները Էջմիածնի «գաի պլաշչադկա» են տեղափոխել Mercedes G 63 մակնիշի 88 ՏՕ 045 համարանիշի, Mercedes E 350 մակնիշի 01 RV 045 համարանիշի, Mercedes մակնիշի 20 MP 001 համարանիշի, Nissan Teana մակնիշի 15 FP 500 համարանիշի, BMW X5 մակնիշի 90 CR 001 համարանիշի և մի քանի այլ տրանսպորտային միջոցներ: Բոլոր վարորդների նկատմամբ կազմվելու են վարչական արձանագրություններ: ՃՈ-ն շարունակում է ուժեղացված ծառայությունը և անկախ ավտոմեքենաների «գաբարիտներից» ու վարորդների չափահաս ու անչափահաս լինելուց, եթե չարամտորեն կխախտեն երթևեկության կանոնները, ապա նրանք իրենց Վերջին զանգը կանցկացնեն ՃՈ պահպանվող հատուկ տարածքներում և նրանց ականջներին հասանելի կլինի միայն ՃՈ աշխատակցի սուլիչի ձայնը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 74+
74+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր