211652_close_icon
views-count7103 դիտում article-date 23:31 25-05-2015

ԱՄՆ-ում ուսուցիչն աշակերտին թույլատրել է դասարանում սեքսով զբաղվել

ԱՄՆ-ում ձերբակալվել է ուսուցիչը, որն աշակերտին թույլատրել է դասարանում սեքսով զբաղվել: Դեպքը տեղի է ունեցել Ջորջիա նահանգի Սթոուն Մաունտին քաղաքի դպրոցներից մեկում: Աշակերտներից մեկի ծնողը ոստիկաններին հայտնել է, որ իր տղայի հեռախոսում կարդացել է 25-ամյա ուսուցիչ Քվինտեն Ռայթի հետ նամակագրությունը, որում նա տղային հայտնել է, թե որ ժամին է ազատ լինելու դասարանը, որպեսզի աշակերտը սեքսով զբաղվի: Այդ ամենը պարբերաբար տեղի է ունեցել նախորդ տարվա նոյեմբերից: Ընդ որում, ուսուցիչը հետեւել է, որ այդ ժամանակ ոչ մեկ չմտնի դասարան: Նրան մեղադրանք է ներկայացվել: Առաջիկայում տեղի կունենա դատական նիստը:

Նմանատիպ նյութեր