1007 դիտում
12:32 25-05-2015
Երևանի քաղաքապետն այցելել է Սանկտ Պետերբուրգի Հայ առաքելական եկեղեցի
Պաշտոնական այցով ՌԴ hյուսիսային մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սանկտ Պետերբուրգի Հայ առաքելական Սուրբ Կատարինե եկեղեցի:
Եկատերինա 2-րդ կայսրուհու օրոք Պետերբուրգի հայ համայնքի ղեկավար, ականավոր պետական գործիչ Հովհաննես Լազարյանի նախաձեռնությամբ և ողջ հայ համայնքի նվիրատվություններով կառուցված եկեղեցին այսօր Սանկտ Պետերբուրգում բնակվող հայերի համար հանդիսանում է նաև ազգային մշակույթի հոգևոր կենտրոն:
Հոգևոր հովիվ Տեր Սարգիս քահանա Չոփուրյանը նշել է, որ շուրջ երեքդարյա պատմություն ունեցող եկեղեցին պետերբուրգյան հայ համայնքի համախմբման գործում այսօր լուրջ դերակատարում ունի: Առանձնակի կարևորելով սփյուռքի գաղթօջախներում հայապահպանության գործում Հայ առաքելական եկեղեցու դերն ու նշանակությունը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել հոգևոր հովիվ Տեր Սարգիս քահանա Չոփուրյանին՝ Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի համախմբման գործում դրսևորած նախանձախնդրության համար:
Նմանատիպ նյութեր
3308 դիտում
21:20 08-09-2017
Տարոն Մարգարյանն այցելել է Սանկտ Պետերբուրգի Հայ առաքելական Սուրբ Կատարինե եկեղեցի
3071 դիտում
12:10 17-10-2016
Երևանի քաղաքապետն այցելել է Ռիգայի Հայ առաքելական եկեղեցի
Այս բաժնից
835 դիտում
22:50 24-12-2024
Մալխասն իր ջազով ստեղծել է Երևան, որը հիշեցնում է մեր հարուստ մշակույթը․ Տիգրան Ավինյան
1072 դիտում
22:37 24-12-2024
Հաստատվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2025թ.-ի բյուջեն