211652_close_icon
views-count1390 դիտում article-date 18:44 26-05-2015

Ջոնի Դեպը չղջիկ է որդեգրել

Չղջիկների պաշտպանությամբ զբաղվող The Australian Bat Clinic կազմակերպության կամավորները Քվինսլենդի անտառներից մեկում հայտնաբերել էին մի չղջիկի, որն ընկած է եղել գետնին եւ սովից հյուծվել: Կենդանու փրկության ծախսերը համաձայնել է ֆինանսավորել Ջոնի Դեպը: Հիշեցնենք, որ դերասանն Ավստրալիայում մասնակցում է «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի հերթական մասի նկարահանումներին: Այսպիսով, նա «որդեգրել» է չղջիկին՝ վճարելով նրա բուժման համար: Փրկված չղջիկին անվանակոչել են «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի գլխավոր հերոսի անունով:

Նմանատիպ նյութեր