ԱՄՆ-ում արջերը կռվել են փողոցում. տեսանյութ
ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում մի կին նկարահանել է անսովոր «ձեռնամարտ», որի մասնակիցները եղել են ոչ թե մարդիկ, այլ արջերը:
Նրանք կռվել են՝ տներից մեկի հարեւանությամբ տեղադրված աղբամանի պարունակությանը տիրելու համար: Բարեբախտաբար, գիշատիչների փողոցային կռվի ժամանակ մոտակայքում մարդ չի եղել, հակառակ դեպքում, ըստ տեսանյութի հեղինակի, դեպքը չէր ավարտվի առանց տուժածների: