211652_close_icon
views-count19904 դիտում article-date 15:02 26-05-2015

Նոր մանրամասներ՝ գազալցակայանի պայթյունից տուժած ԱԺ նախկին պատգամավորի որդու, եղբոր և աշխատակցի առողջական վիճակի մասին. նրա որդու եւ եղբոր վիճակը ծանր է

Զվարթնոց գյուղի վարչական տարածքում գտնվող գազալցակայանում այսօր տեղի ունեցած ուժեղ պայթյունի հետեւանքով տուժած ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանի որդու` Արմեն Հակոբի Հակոբյանի եւ եղբոր` Արմեն Ռաֆիկի Հակոբյանի վիճակը ծանր է, իսկ Արթուր Գասպարյանի վիճակը՝ միջին ծանրության: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Այրվածքաբանության կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանը: Նա նշեց, որ Հակոբ Հակոբյանի որդին 25% այրվածք է ստացել, որից 20%-ը՝ շնչուղիների, իսկ եղբայրն ավելի շատ այրվածքներ է ստացել: Երեքն էլ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում եւ դեռ մի քանի օր կմնան հիվանդանոցում: Մինչեւ այդ դեպքի վայրից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/26/54212/]հայտնել էր[/url], որ Զվարթնոց գյուղի վարչական տարածքում գտնվող գազալցակայանում այսօր՝ մայիսի 26-ին, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով գրեթե ամբողջովին վնասվել է Volkswagen Tuareg մակնիշի 34 QF 306 համարանիշի ավտոմեքենան: Ըստ նախնական տեղեկությունների՝ կար 3 վիրավոր: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված գազալցակայանը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր՝ «Ճոյտ» մականվամբ Հակոբ Հակոբյանին: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասել էին, որ վիրավորների մեջ է նաև Հակոբ Հակոբյանի տղան, ում Վաղարշապատի հիվանդանոցից տեղափոխել են Երևան: Ավելի ուշ էլ ֆոտոլրագրողը հայտնել էր, որ պարզվել է վիրավորների ինքնությունը. նրանք են՝ Էջմիածին քաղաքի Պռոշյան 17 տան բնակիչներ՝ 30-ամյա Արմեն Հակոբի Հակոբյանը, 50-ամյա Արմեն Ռաֆիկի Հակոբյանը և Էջմիածին քաղաքի Տերյան 13 տան բնակիչ, 21-ամյա Արթուր Արթուրի Գասպարյանը: Վիրավորներից 30-ամյա Արմենը Հակոբ Հակոբյանի տղան է, իսկ 50-ամյա Արմենը՝ Հակոբ Հակոբյանի եղբայրը: Լուսանկարը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր