20217 դիտում
11:36 04-06-2015
Նոր մանրամասներ՝ Վեդիում կայծակի հարվածից «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված մոր և որդու առողջական վիճակի մասին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունիսի 3-ին, Վեդի քաղաքում կայծակի հարվածից այրվածքներով Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել Վեդի քաղաքի Կասյան փողոցի 66/2 տան բնակիչներ, մայր ու որդի՝ 53-ամյա Անահիտ Քոչարյանը և 35-ամյա Արշակ Քոչարյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Էրեբունի» ԲԿ-ի 1-ին վիրաբուժական բաժանմունքի վարիչ, վիրաբույժ, պրոֆեսոր Յուրի Անուշավանի Հարությունյանը նշեց, որ Անահիտ Քոչարյանը ստացել է 1-ին և 2-րդ աստիճանի այրվածքներ որովանի աջ կեսում՝ գրեթե 4% մակերեսով և գտնվում է հիվանդասենյակում, որտեղ ստանում է համապատասխան հակաայրվածքային բուժում: Արշակ Քոչարյանը նույնպես ստացել է 1-ին և 2-րդ աստիճանի այրվածքներ ձախ ոտքի շրջանում և հիվանդանոցում ստանում է համապատասխան հակաայրվածքային բուժում:
Նրանց երկուսի վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մայր ու որդի Քոչարյաններին կայծակը հարվածել է իրենց տան բակում՝ ընկուզենու ծառի մոտ՝ ընկույզ հավաքելու ժամանակ, նրանք ոստիկանության Արարատի բաժնի պետ Սևան Քոչարյանի հորեղբոր տղայի կինն ու որդին են:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
8632 դիտում
13:17 29-01-2016
Նոր մանրամասներ սպարապետ Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա մայրիկի առողջական վիճակի մասին