8504 դիտում
11:28 30-07-2014
Նոր մանրամասներ ականի պայթյունից վիրավորված Արմավիրի քաղաքապետի և մյուս 2 վիրավորների առողջական վիճակի մասին
Լեռնային Ղարաբաղում ականի պայթյունից վիրավորված Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի վիճակն արդեն լավ է: Նա այս շաբաթ դուրս կգրվի հիվանդանոցից: Այս մասին[b] SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Շուշան Հունանյանը:
Խոսելով մյուս հիվանդների մասին՝ Շ. Հունանյանը տեղեկացրեց, որ 53-ամյա Արթուր Բաղդասարյանը եւս տեղափոխվել է հիվանդասենյակ, նրա վիճակը եւս լավ է եւ այս շաբաթ դուրս կգրվի: Իսկ 43-ամյա Գառնիկ Ավետիսյանի կյանքին թեեւ վտանգ չի սպառնում, բայց դեռ վերակենդանացման բաժանմունքում է և եւս 1 վիրահատության պետք է ենթարկվի:
Ավելի վաղ ֆոտոլրագրող [url=https://shamshyan.com/hy/article/2014/07/22/21441/]Գագիկ Շամշյանը տեղեկացրել էր[/url], որ ողբերգական դեպք է տեղի ունեցել Արցախում: Քաշաթաղի հյուսիսային մասում՝ Վաղազին գյուղի վարչական տարածքում, Toyota Landcruiser Prado մակնիշի 71 OM 100 համարանիշի ավտոմեքենան պայթել էր ականապատ տարածքում, ինչի հետևանքով 1 հոգի մահացել է, իսկ 3 հոգի ստացել էին մարմնական վնասվածքներ: Վիրավորների մեջ է եղել նաև Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, ում մյուս վիրավորների հետ ուղղաթիռով տեղափոխել էին Երևան, իսկ մահացածը նրա վարորդն է՝ Արամը:
Նմանատիպ նյութեր
12646 դիտում
12:18 30-07-2014
Ականի պայթյունից վիրավորված Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը քիչ առաջ դուրս գրվեց հիվանդանոցից
Այս բաժնից
700 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
526 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին