211652_close_icon
views-count1438 դիտում article-date 19:35 26-05-2015

Լուի վան Գալ. Անգլիական թիմերից շատերի հանդերձարաններում ստիպված էի ունիտազին նստել

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը դժգոհել է անգլիական մարզադաշտերի կահավորանքից: «Մեկ տարի Անգլիայում աշխատելով, կարող եմ նշել ինչպես դրական, այնպես էլ բացսական կողմերը: Սկսենք բացասականից: Մարզադաշտերից շատերի հանդերձարանները վատ են կահավորված: Դա վերաբերում է նաև մարզիչի համար նախատեսված տեղին: Շատ հաճախ ստիպված եմ եղել պարզապես ունիտազին նստել: Այսինքն, ես այնտեղ նստել էի ոչ թե ինչ որ «բան» անելու, այլ պարզապես նստելու տեղ չկար: Դա ինձ շատ էր զարմացնում: Բայց այն, թե ինչպես են մարդիկ վերաբերվում ֆուտբոլին, ինչպիսի կարևոր դեր է այն խաղում մարդկանց կյանքում, դա, իհարկե, անհավանական է: Իմ սպասելիքները արդարացան: Անգլիայում աշխատելը հրաշալի է, այստեղ բոլորը շնչում են ֆուտբոլով: Գերմանիայում մի փոքր այլ վիճակ է, Իսպանիայում ավելի լավ է, սակայն Անգլիայի հետ չի կարող համեմատվել», ասել է վան Գալը:

Նմանատիպ նյութեր