211652_close_icon
views-count981 դիտում article-date 22:28 27-05-2015

Վենեսուելայում չի եղել և չի լինելու դոլարացում. Մադուրո

«Վենեսուելայում չի եղել և չի լինելու դոլարացում: Մեր արժույթը եղել է և միշտ էլ լինելու է բոլիվարը, իսկ այն միջոցները, որոնք մենք ստանում ենք օտար արժույթներով, շարունակելու ենք ներդնել: Յուրաքանչյուր ստացված դոլարը մենք դնելու են բնակարաններ կառուցելու, կրթության, առողջապահության ու սննդի ոլորտներում»,- այս մասին հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն` վստահեցնելով, որ թույլ չի տա իր երկրի տնտեսության դոլարացում: Ինչպես տեղեկացնում է «ria.ru»-ն, Մադուրայի այս հայտարարությունն արվել է Վենեսուելայի «սև շուկայում» բոլիվարի փոխարժեքի անկման ֆոնին:

Նմանատիպ նյութեր