211652_close_icon
views-count1146 դիտում article-date 14:30 17-01-2014

Վենեսուելայում հանցավորության բարձր մակարդակի մեղավորը սերիալներն են. Մադուրո

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն վստահ է, որ երկրում հանցավորության բարձր մակարդակը սերտորեն կապված է հեռուստատեսությամբ ցուցադրվող սերիալների հետ, հայտնում են լատինամերիկյան ԶԼՄ-ները: Մադուրոն հայտարարել է, որ պետությունը պետք է կառուցի խաղաղ մշակույթ: Նախագահը հեռուստահաղորդակցության նախարարին հանձնարարել է հեռուստածրագրի պարունակության հետաքննություն անցկացնել: Վենեսուելայի նախագահի կարծիքով, սերիալների մեծ մասն քարոզում են բռնություն և ատելություն: Նշենք, որ ըստ պաշտոնական տվյալների, 2013-ին Վենեսուելայում 100 հազար բնակչին բաժին է ընկել 39 սպանություն:

Նմանատիպ նյութեր