3560 դիտում
10:24 28-05-2015
Երկվա երթը կարելի է համարել Հայաստանում սկսվող կարևոր գործընթացի մեկնարկը. 168 Ժամ
Ներկայացնում ենք թերթի առաջնորդողից մի հատված.
«Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքն ու դրան հաջորդած երթը կարելի է համարել Հայաստանում սկսվող կարևոր գործընթացի մեկնարկը: Բողոքի ակցիայի կազմակերպիչները քաղաքացիական նախաձեռնություններն էին, քաղաքական որոշ ուժեր ընդամենը միացել կամ աջակցում էին միջոցառմանը: Հայաստանում, որպես կանոն, եղել է հակառակը՝ քաղաքական ուժերն են եղել հիմնական գործընթացների գեներատորը, իսկ քաղաքացիական հասարակությունը ստիպված է եղել միանալ նրանց՝ ընդունելով հիմնականում թելադրվող խաղի կանոնները, կամ դուրս մղվել գործընթացներից: Լա՞վ է արդյոք, որ հիմա գլխավոր դերում քաղաքական ուժերի փոխարեն՝ հայտնվում են քաղաքացիական հասարակության ներկայացդյ֊ցիչները, թե՞ վատ, միանգամայն այլ հարց է: Պարզապես սա ցույց է տալիս, որ, երբ քաղպքական դաշտը հայտնվում է վակուումում, և, երբ քաղաքական ուժերը, ըստ էության, դադարում են սպասարկել հասարակության շահերը, հասարակությունն ունակ է լցնելու վակուումը ու հայտնվելու թելադրողի դերում»,–գրում է թերթը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1996 դիտում
08:42 19-07-2014
ՕԵԿ հանրահավաքը կարելի է տապալված համարել․ 168 Ժամ
2480 դիտում
23:35 10-09-2014
Նոր սկսվող կյանքը՝ լուսանկարներով
Այս բաժնից
2215 դիտում
09:00 15-10-2024
Իշխանությունների «սրտի օլիգարխը» այլ ոլորտներում էլ է «դաշտը գրավում». «Փաստ»
1645 դիտում
08:52 15-10-2024
Ի՞նչ է կատարվում հայկական ֆուտբոլում. խնդիրը միայն Պետրակովը չէ. «Փաստ»
1453 դիտում
08:43 15-10-2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շուրջ պարպերաբար ծավալվող սկանդալների ալիքը նոր թափ է հավաքում. «Ժողովուրդ»