211652_close_icon
views-count1933 դիտում article-date 10:20 29-05-2015

Վիետնամում Հայաստանի դեսպանը նախորդ տարի 250 հազար ամերիկյան դոլար ընդհանուր արժողությամբ երեք բնակարան է գնել. ՀԺ

«Վիետնամում Հայաստանի դեսպան Ռաիսա Վարդանյանը նախորդ տարի 250 հազար ամերիկյան դոլար ընդհանուր արժողությամբ երեք բնակարան է գնել: Ինչպես տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքից, դեսպանի գնած բնակարաններից երկուսի արժեքը 40,8-ական միլիոն դրամ է, մեկինը 34,8 միլիոն դրամ: Ռաիսա Վարդանյանը, այսպիսով, ունի արդեն ութ բնակարան, հինգ բնակարան նա հայտարարագրել էր 2013 թվականին դեսպանի պաշտոնը ստանձնելիս: Բացի այդ, նա հայտարարագրել էր 2 ավտոտնակ, 1 առանձնատուն, 2 ավտոմեքենա և ռուսական 630 հազար ռուբլու չափով բաժնետոմս: 38 հազար 808 դոլար տարեկան աշխատավարձ ստացող դեսպանը նախորդ տարի հայտարարագրել է 150,4 միլիոն դրամ, 1,3 միլիոն ԱՄՆ դոլար և 770 հազար եվրո դրամական միջոցներ, ընդհանուրը մոտ 2,5 միլիոն դոլար: Մինչև Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան նշանակվելը 2013 թվականի սեպտեմբեր ամիսը, Ռաիսա Վարդանյանը 12 տարի դասախոսական աշխատանք է իրականացրել Մոսկվայի տարբեր բուհերում, եղել է Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանի ռեֆերենտ, այնուհետև խորհրդական: Սակայն ներկայումս հանդիսանում է ամենահարուստ դեսպաններից մեկը»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր