Գերմանիայի գավաթի եզրափակիչ. «Բորուսիայի» հավանական կազմը
Դորտմունդի «Բորուսիայի» պաշտոնական կայքը հրապարակել է Գերմանիայի գավաթի եզրափակիչ՝ «Բորուսիա»-«Վոլֆսբուրգ» խաղում թիմերի հավանական մեկնարկային կազմերը: Դորտմունդցիների կազմում տեղ է գրավել նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը կկայանա Բեռլինում՝ մայիսի 30-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին:
Նշենք, որ այս հանդիպումը «Բորուսիայի» ղեկին վերջինը կլինի Յուրգեն Կլոպի համար: