2060 դիտում
14:39 29-05-2015
Պուտինը մեկնաբանել է ԱՄՆ-ի դերը ՖԻՖԱ-ի պաշտոնյաների ձերբակալության գործում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տարօրինակ է համարում ՖԻՖԱ-ի պաշտոնյանների ձերբակալությունները ամերիկյան կողմի պահանջով: Նրա խոսքով, եթե պաշտոնյանները ինչ-որ բան էլ խախտել են, ապա Վաշինգտոնը դրա հետ որևէ կապ չունի, քանի որ նրանք Միացյալ Նահանգների քաղաքացի չեն:
Պուտինի կարծիքով, կազմակերպելով այդ ամենը ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունների նախօրեին, Միացյալ Նահանգները փորձում է թույլ չտալ Բլատերի վերընտրությունը և ազդել 2018թ-ին Աշխարհի առաջնությունը Ռուսաստանում անցկացնելու որոշման վրա:
Այնուամենայնիվ, Միացյալ Նահանգների գլխավոր դատախազ Լինչը նշել է, որ 2018թ-ի առաջնությունը Ռուսաստանում անցկացնելու որոշումը պետք է կայացնի ՖԻՖԱ-ն: Միացյալ Նահանգներն այդ որոշման վրա ազդելու լծակ և ցանկություն չունի:
Նմանատիպ նյութեր
2500 դիտում
21:07 24-03-2023
Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը
Այս բաժնից
847 դիտում
16:29 31-01-2025
Վաշինգտոնում կործանված ուղղաթիռի ղեկին փորձառու կին օդաչու է եղել
826 դիտում
10:37 31-01-2025
Պոտոմակ գետից դուրս են բերվել Վաշինգտոնում կործանված ինքնաթիռի «սև արկղերը». ABC
931 դիտում
23:57 30-01-2025
Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերը պետք է ազատ արձակվեն. Կանադայի ԱԳ նախարար