977 դիտում
18:00 30-05-2015
Տեղի է ունեցել Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի բաց առաջնությունը
2015թ. մայիսի 30-ին Երևանի «Միկա» մարզապալատում տեղի ունեցավ Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի բաց առաջնությունը` մասնակցությամբ Շիրակի, Լոռվա, Տավուշի, Կոտայքի, Արարատի, Գեղարքունիքի, Արմավիրի մարզերի, Արցախի և մայրաքաղաքի ավելի քան 200 պատանի մարզիկ-մարզուհիների:
Մարզօջախը հիմնադրվել է 1983թ. նոյեմբերին: Երեք տասնամյակի ընթացքում, գերազանց արդյունքների համար դպրոցի մասնագետ-մանկավարժներից 30 ստացել են ՀՀ վաստակավոր մարզչի, 16-ը՝ Միջազգային կարգի մրցավարի կոչում, հիմնադիր-տնօրեն Լևոն Հայրապետյանը՝ արժանացել պետական բարձր պարգևների:
Եվրոպայի և աշխարհի առաջնություններում դպրոցի սաները նվաճել են շուրջ 300 մեդալ, հայկական սամբոյի ամենահնչեղ անունները կապված են հենց այս մարզադպրոցի հետ:
Մարզադպրոցը մասնաճյուղեր և ուսումնական խմբեր ունի Ստեփանակերտում, Վանաձորում, Աբովյանում, Արտաշատում, Եղվարդում:
Դպրոցն այսօր էլ գործում է լիարժեք, պատրաստում ապագա չեմպիոնների, ամենօրյա տքնաջան աշխատանքի շնորհիվ գրանցում նոր հաջողություններ, արդյունավետ գործունեությամբ նպաստում սամբո և ձյուդո մարզաձևերի զարգացմանն ու հանրահռչակմանը:
Մարզադպրոցի հասցեն՝ Երևան, Նար Դոսի 53, հեռ՝ 010558680:
Շնորհավորում ենք Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի 2015թ. բաց առաջնության բոլոր մասնակիցներին, մաղթում՝ նոր ու ավելի մեծ հաղթանակներ:
[b]Հայաստանի սամբոյի ֆեդերացիա
[/b]
Նմանատիպ նյութեր
1151 դիտում
22:38 26-06-2022
Կայացել է Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի բաց առաջնությունը
Այս բաժնից
2851 դիտում
22:48 20-01-2025
Հայտնի է՝ երբ Երևանում կանցկացվի Եվրոպայի առաջնությունը
6817 դիտում
16:19 19-01-2025
Հայտնի է Արման Ծառուկյանի ապաքինման ժամկետը
5548 դիտում
11:27 19-01-2025
Իսլամ Մախաչևը պաշտպանեց չեմպիոնական գոտին