28599 դիտում
23:58 30-05-2015
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. Opel-ը 40 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է դաշտում. կա 1 զոհ, 3 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Opel մակնիշի 33 DU 456 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով վարորդն ու 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են` 1-ը Եղվարդ քաղաքի Նաիրի բժշկական կենտրոն, իսկ 3-ը Արմենիա բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջին իսկ պահից օգնություն են ցուցաբերել քաղաքացիները, իսկ հետո դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր են ժամանել քննիչներն ու Նաիրիի ոստիկանության փորձաքրեագետը:
Ժամանել են նաև Եղվարդի հրշեջ փրկարարական խումբը և ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է, իսկ 3-ի վիճակն, ըստ բժշկական կենտրոններից ստացված տեղեկությունների, ծայրայեղ ծանր է:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+