1550 դիտում
22:21 31-05-2015
«Kung Fury» կարճամետրաժ ֆիլմի ստեղծողներին «Kickstarter» պլատֆորմով հաջողվել է օգտատերերից հավաքել 630 հազար դոլար
Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն, շվեդ ռեժիսոր Դևիդ Սանդբերգի «Kung Fury» կարճամետրաժ ֆիլմը տեղադրվել է «YouTube»-ի տեսասերվիսում: Ֆիլմի նկարահանման միջոցները հավաքվել են «Kickstarter» պլատֆորմով, այդ կերպ ստեղծողներին հաջողվել է օգտատերերից հավաքել 630 հազար դոլար:
Ֆիլմի տևողությունը 31 րոպե է: Ֆիլմի գործողությունները ծավալվում են 1980-ականների կեսերին, Մայամիում: Գլխավոր հերոսը՝ ոստիկան Կունգ Ֆյուրին պետք է մարտնչի ժամանակի մեջ տեղափոխված Ադոլֆ Հիտլերի հետ: Նա նույնպես տեղափոխություն է կատարում ժամանակի մեջ և հայտնվում է նախապատմական դարաշրջանում: «Մարտաֆիլմում կան նացիստներ, դինոզավրեր, վիկինգներ և այլ հիմար բաներ», - ասված է ֆիլմի անոտացիայում:
Նմանատիպ նյութեր
1018 դիտում
21:49 03-06-2015
Տարվա սկզբից մինչև մայիսն ընկած ժամանակահատվածը Ղրիմ է այցելել 630 հազար զբոսաշրջիկ
Այս բաժնից
2050 դիտում
18:29 04-10-2024
Ֆասթ Բանկը՝ DigiTec 2024-ի ֆինտեք հովանավոր
3463 դիտում
11:55 01-10-2024
Խաչքարի բացում՝ կապիտան Արայիկ Մաթևոսյանի հիշատակին. aravot.am
2986 դիտում
22:38 29-09-2024
Վեհափառի ձեռամբ օծվեց Մայր Տաճարի Ավագ Խորանի Սուրբ Սեղանը և մատուցվեց Հայրապետական Սուրբ Պատարագ