211652_close_icon

Աբու Դաբիի Սուրբ Նահատակաց եկեղեցում մատուցվել է պատարագ

views-count866 դիտում article-date 16:28 01-06-2015
Մայիսի 28-ին Շարժայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Դուբայի և Հյուսիսային Էմիրությունների ազգային վարչությունների նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հանրապետության տոնին նվիրված միջոցառում, որին մասնակցում էր նաև Արաբական Միացյալ էմիրություններում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը: Նույն օրը Աբու Դաբիի ազգային վարչության կողմից մայրաքաղաքի «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցում կազմակերպվեց տոնական միջոցառում: Մայիսի 29-ին Աբու Դաբիի Սուրբ Նահատակաց եկեղեցում Հանրապետության տոնի կապակցությամբ ԱՄԷ-ի և Կատարի կաթողիկոսական փոխանորդ Մեսրոպ վարդապետ Սարգսյանը մատուցեց պատարագ: Տեղի ունեցավ դրոշի օծման արարողություն: [img]/ups/images/0018503001433161309367562.jpg[/img]

Նմանատիպ նյութեր