211652_close_icon
views-count1074 դիտում article-date 17:13 02-06-2015

Մադագասկարում քամելեոնների 11 նոր տեսակ է հայտնաբերվել

Ժնեւի համալսարանի գիտնականները Մադագասկար կղզում քամելեոնների 11 նոր տեսակ են հայտնաբերել, գրում է Molecular Ecology-ն: Նախկինում նրանք կարծել են, թե դրանք կղզում բնակվող մինչ այդ հայտնի քամելեոնների «ազգականներն» են են, սակայն ԴՆԹ անալիզը ցույց է տվել, որ քամելեոնները տարբեր տեսակների են պատկանում: Ներկայում Մադագասկարում բնակվում են նաեւ 300 տեսակի թռչուն, 15 հազար տեսակի բույս եւ մեծ քանակության միջատներ:

Նմանատիպ նյութեր