1003 դիտում
15:40 03-06-2015
Երևանում կանցկացվի «Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի մշակույթի օրերը Հայաստանում» խորագրով արվեստների միջազգային փառատոնը
ՌԴ Հյուսիսկովկասյան դաշնային օկրուգի սուբյեկտների միջազգային մշակութային հաղորդակցության նախագծի շրջանակում` ս. թ. հունիսի 3-6-ը, Երևանում առաջին անգամ կանցկացվի «Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի մշակույթի օրերը Հայաստանում» խորագրով արվեստների միջազգային փառատոնը:
Նախագիծն իրականացնում է Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի Հանրապետության պարուսույցների միությունը` Ռուսաստանի Դաշնության, Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի Հանրապետության մշակույթի նախարարությունների և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աջակցությամբ:
Մշակույթի օրերի շրջանակում Հայաստան կայցելի Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի մշակութային պատվիրակությունը՝ մշակույթի նախարար Ֆաթիմա Խաբալովայի գլխավորությամբ: Պատվիրակութայն կազմում Հայաստան կայցելեն նաև ՀՕԱ Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Մադինա Աթաևան, ՌԴ վաստակավոր արտիստ, «Ալան» համույթի գեղարվեստական ղեկավար Էլբրուս Կուբալովը, Ռուսաստանի, Ուկրաինայի և ՀՕԱ ժողովրդական արտիստ Լարիսա Գերգիևան, ՀՕԱ օպերայի և բալետի ազգային պետական թատրոնի տնօրեն Անատոլի Գալաովը:
Ս. թ. հունիսի 4-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի Հանրապետության «Ալան» պարի համույթի մենահամերգը: Համույթը համառուսական և միջազգային մրցույթների հաղթող է, արժանացել է ժողովուրդների բարեկամության ակադեմիական շքանշանի, Ֆրանսիայի Դիժոն քաղաքում անցկացված` «Հինգ մայրցամաքների միջազգային փառատոնի» ոսկե մեդալի, ինչպես նաև ՌԴ կառավարության մշակույթի ոլորտի, Կոստ Խետագուրովի անվան պետական և «Ոսկե Ապոլլոն» մրցանակների:
Նույն օրը` ժամը 18:30-ին, թատրոնի նախասրահում կբացվի դեկորատիվ-կիրառական արվեստի ցուցահանդես. կներկայացվեն «Ասիկ» ընկերության վարպետների կողմից պատրաստված ազգային տարազներով կոլեկցիոն տիկնիկները (ղեկավար` Զալինա Ցախիլովա), «Ֆանդիր» ընկերության վարպետների ձեռքով պատրաստված` օսեթական ավանդական երաժշտական գործիքները, ինչպես նաև «Իզոլդա» ընկերության վարպետների ստեղծած բացառիկ ազգային տարազները (ղեկավար` Իզոլդա Գոգիչևա):
Ս. թ. հունիսի 5-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի Հանրապետության օպերայի և բալետի ազգային պետական թատրոնի մենակատարների համերգը (գեղարվեստական ղեկավար՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի ժողովրդական արտիստ Լարիսա Գերգիևա):
Մշակույթի օրերի շրջանակում կկազմակերպվեն նաև վոկալի, ժողովրդական-բեմական պարի և դերասանական վարպետության դասընթացներ: Դասընթացները կվարեն Լարիսա Գերգիևան, ՌԴ վաստակավոր արտիստ, «Ալան» համույթի գեղարվեստական ղեկավար Էլբրուս Կուբալովը, Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի ժողովրդական արտիստ, օպերայի և բալետի ազգային պետական թատրոնի տնօրեն Անատոլի Գալաովը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1210 դիտում
21:59 22-12-2024
Գյումրիում վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
1177 դիտում
17:10 22-12-2024
Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
1003 դիտում
14:39 22-12-2024
Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայի սաների երդման հանդիսավոր արարողությանը