211652_close_icon
views-count1180 դիտում article-date 18:25 28-11-2023

Թուրքիան և Հունաստանը ցամաքային փոխադրումների համատեղ հանձնաժողովի նիստ են գումարել

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը գրավոր հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ նոյեմբերի 23-24-ը Իզմիրում կայացել է Թուրքիա - Հունաստան ցամաքային փոխադրումների համատեղ հանձնաժողովի նիստ, որի ընթացքում քննարկվել է երկու երկրների միջև ուղևորափոխադրումներին և բեռնափոխադրումներին առնչվող հարցեր։ Գրում է Ermenihaber-ը։

Թուրքական և հունական պատվիրակությունները գլխավորում են այդ երկրների տրանսպորտային ծառայությունների պետեր Մուրաթ Բաշթորը և  Գեորգիոս Պացիավոսը։

Նիստի ընթացքում որոշում է կայացվել երկու երկրների փոխադրումներ իրականացնող ասոցացիաների միջև ապահովել փոխադարձ համակարգում և քննարկել համագործակցության հնարավարությունները։ Ինչպես նաև քննարկվել են ուղևորափոխադրումների մանրամասները։ Նշվում է, որ համաճարակով պայմանավորված ուղևորափոխադրումների դադարեցումը վերջին երկու տարում վերադարձել է նախկին հուն։

Կողմերը մտքեր են փոխանակել բյուրոկրատական գործընթացների հեշտացման և ուղևորափոխադրումների թույտվությամբ բիզնես գործընթացների արագացման շուրջ։

Նմանատիպ նյութեր