211652_close_icon
views-count2310 դիտում article-date 21:13 04-06-2015

Դավիդ Յուրչենկո. Հայաստանի հավաքականի առաջարկը շարունակում եմ դիտարկել

Ռուսական «Ուֆա» ակումբի դարպասապահ Դավիդ Յուրչենկոն անդրադարձել է Հայաստանի հավաքականում հանդես գալու հավանականությանը: «Չեմ երազում, բայց, իհարկե, ցանկանում եմ հանդես գալ Ռուսաստանի հավաքականում: Շատերը կարող են վկայել դա՝ տեսնելով իմ խաղը: Բայց յուրաքանչյուրն ունի իր տեսակետը, առավել ևս՝ հետաքրքրություները: Նշանակում է, ես այդ հետաքրքրությունների մեջ չկամ: Հայաստանի հավաքականից իսկապես առաջարկ կա, որը ես շարունակում եմ դիտարկել: Խնդիրն այն է, որ մեր բարձրագույն առաջնությունում առայժմ լեգեոներների հարցով որոշում չի կայացվել: Եթե լիմիտը ավելի խստանա, ապա դա իմ համար բարդություններ կստեղծի: Եվրոպա ինձ չեն կանչում, իսկ ռուսական ակումբի համար լեգեոներ դարպասապահ ունենալը մեծ շքեղություն կլինի», ասել է Յուրչենկոն:

Նմանատիպ նյութեր