211652_close_icon
views-count507 դիտում article-date 16:50 05-06-2015

Կոնսենսուս երբեք չի լինի, քանի որ Ռուսաստանը միտումնավոր դիմակայում է լավ բաներին. Կանադայի վարչապետ

Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը հայտարարել է, որ չի կարելի թույլ տալ Ռուսաստանին միանալ «Մեծ յոթնյակին», քանի դեռ երկիրը ղեկավարում է Պուտինը: Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն, վարչապետը նշել է, որ Կանադան շատ կտրուկ է հանդես գալիս այն բանի դեմ, որպեսզի Պուտինը նորից երբևէ նստի բանակցությունների սեղանին: Ռուսաստանի վերադարձի մասին հարցը, ըստ վարչապետի, կոնսենսուս է պահանջում, իսկ կոնսենսուս երբեք չի լինի, քանի որ Ռուսաստանը միտումնավոր դիմակայում է լավ բաներին, որոնց իրենք ձգտում են աշխարհում հասնել:

Նմանատիպ նյութեր