211652_close_icon
views-count1011 դիտում article-date 15:16 08-06-2015

Սոչիում մեկնարկեց ռուսաստանյան «Կինոտավր» կինոփառատոնը

Հունիսի 7-ի երեկոյան Ստանիսլավ Գովորուխինի «Հիասքանչ դարաշրջանի ավարտը» ֆիլմի ցուցադրությամբ Սոչիում մեկնարկեց ռուսաստանյան «Կինոտավր» կինոփառատոնը: Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն, ժյուրիի նախագահն այս տարի ռեժիսոր և պրոդյուսեր Ալեքսեյ Ուչիտելն է: Փառատոնը բացվել է ավանդական «կարմիր գորգով», որի վրայով անցան Ֆյոդոր Բոնդարչուկը, Յուրի Ստոյանովը, Լև Լեշչենկոն, այլ աստղեր: Հիմնական մրցութային ծրագրում ընդգրկված են վերջին տարում նկարահանված 14 ռուսաստանյան լիամետրաժ ֆիլմեր:

Նմանատիպ նյութեր