211652_close_icon
views-count69596 դիտում article-date 18:55 08-06-2015

Ինչո՞ւ է հանցագործ աշխարհում վարկաբեկված «Ճվճըվ Արոյի» անուղղելի զավակի դատական նիստը անընդհատ հետաձգվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 8-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց, ապա մինչև հուլիսի 6-ը հետաձգվեց Երևան քաղաքի Սայաթ-Նովա 12 շենքի բնակիչ, 22-ամյա Սերժ Արայի Վարդանյանի և իր ընկերջ` Ռոբերտ Հայրապետյանի նկատմամբ խուլիգանության հատկանիշներով հարուցված քրեական գործի դատաքննությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավորն էր Գագիկ Պողոսյանը, մեղադրող դատախազն էր Երևան քաղաքի Կենտր Նորք-Մարաշ վարչական շրջանների ավագ դատախազ Տիգրան Ենոքյանը, իսկ քննիչը եղել է այն ժամանակ ոստիկանության քննչական վարչության կենտրոնական քննչական բաժնի ավագ քննիչ Վարդան Բադալյանը: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ Ս. Վարդանյանը` հանրությանը հայտնի, հանցագործ աշխարհում վարկաբեկված, Երևանի քաղաքի նախկին ավագանու անդամ, «Ճվճըվ Արո» մականվամբ Արա Վարդանյանի տղան է, ով 2014 թ-ի մայիսի 15-ին Սարյան փողոցում` փոստի մոտ, անհարգալից վերաբերմունք էր ցուցաբերել օտարերկրացի Շանթ Նորվիգի նկատմամբ: [color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ը կներկայացնի առաջիկայում տեղի ունեցած դատական նիստի մանրամասները: [img]/ups/images/0364543001433775968657357.jpg[/img] Անբաստանյալ Սերժ Արայի Վարդանյան
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+

Նմանատիպ նյութեր