52309 դիտում
16:22 07-03-2015
Հանցագործ աշխարհում վարկաբեկված Ճվճըվ Արոյի անուղղելի զավակները նորից հայտնվեցին ոստիկանների տեսադաշտում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ կեսգիշերին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել Lexus մակնիշի 10 MF 010 համարանիշի և Mercedes մակնիշի 77 OT 077 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Lexus-ը վարել է Երևանի բնակիչ, 22-ամյա Սերժ Արայի Վարդանյանը, իսկ Mercedes-ը՝ Երևանի բնակիչ, 23-ամյա Սարգիս Արայի Վարդանյանը:
Պարզվել է, որ Սերժ Վարդանյանը Lexus-ը վարել է՝ իր մոտ չունենալով վարորդական իրավունքի վկայական, իսկ Սարգիս Վարդանյանը Mercedes-ը վարել է ոչ սթափ և իր մոտ նույնպես չի ունեցել վարորդական իրավունքի վկայական:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վերջիններս հանրությանը հայտնի են որպես հանցագործ աշխարհում վարկաբեկված Երևանի ավագանու նախկին անդամ Ճվճըվ Արոյի որդիներ, ովքեր մի քանի անգամ հայտնվել են ավտովթարների մեջ, ոչ սթափ վիճակում ավտովթարի հեղինակ են եղել, ինչի համար էլ նրանք ավտոմեքենա վարելու իրավունքից զրկված են եղել:
Տևական ժամանակ էր, ինչ «Ճվճըվ»-ի անուղղելի զավակները կարծես ընդհատակ էին անցել, սակայն երեկ նորից հայտնվեցին ՃՈ աշխատակիցների տեսադաշտում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+