211652_close_icon
views-count51766 դիտում article-date 11:56 18-09-2015

Հանցագործ աշխարհում վարկաբեկված Ճվճըվ Արոյի «Սերժուլիկ» մականվամբ անուղղելի զավակը «յաշիկով» չկարողացավ փախնել ՃՈ աշխատակիցներից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ սեպտեմբերի 17-ին, ճանապարհային երթևեկության կանոնները չարամտորեն խախտելու համար Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Mercedes G մակնիշի M 061 YK 163 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՈ աշխատակիցները նշված ավտոմեքենան խախտումեր կատարելու համար կանգնեցրել են, սակայն վարորդը չի ենթարկվել ճանապարհային ոստիկանության ծառայողների օրինական «կանգ ա՛ռ» պահանջներին ու դիմել է փախուստի: Այնուամենայնիվ, մի քանի կիլոմետր ՃՈ աշխատակիցներին հաջողվում է հետապնդել «փախստական յաշիկավարին» ու բերման ենթարկել «գաի պլաշչադկա»: Պարզվում է՝ ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Սայաթ Նովա 12 շենքի 9-րդ բնակարանի բնակիչ Սերժ Արայի Վարդանյանը, ով հանրությանը հայտնի է հանցագործ աշխարհում վարկաբեկված Երևանի ավագանու նախկին անդամ, «Ճվճըվ Արո» մականվամբ Արա Վարդանյանի որդի, ում ընկերական շրջապատում անվանում են Սերժուլիկ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ս. Վարդանյանը բազմաթիվ անգամ ավտովթարների մեջ է հայտնվել, իսկ այս պահին էլ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է նրա նկատմամբ խուլիգանության հատկանիշներով հարուցված քրեական գործը: Ս. Վարդանյանը նաև զրկված է ավտոմեքենա վարելու իրավունքից: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր