70078 դիտում
00:41 18-07-2015
Մինչ Կենտրոնի դատարանը դատաքննություն է կատարում հանցագործ աշխարհում վարկաբեկված Ճվճըվ Արոյի անուղղելի զավակի նկատմամբ, նա կրկին փայլում է իր լկտիությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հուլիսի 17-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Մոլդովական փողոցում Հայկի արձանի հարևանությամբ բախվել են Lexus մակնիշի 10 MF 010 համարանիշի և Երևանի բնակիչ 25-ամյա Տիգրան Մարգարյանի վարած Mercedes մակնիշի 31 OL 012 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Lexus-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել գազոնում:
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 9 հրշեջ փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով:
Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները:
Դեպքի վայրում հավաքվածները ՃՈ աշխատակիցներին ասում էին, որ Lexus-ի միջից 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Մինչ դեպքի վայր կժամանեյին ՃՈ աշխատակիցները Lexus-ի վրայից համարանիշները հանել էին, սակայն երբ ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Արմեն Վաթյանի կարգադրությամբ ժամանեցին ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները և պահանջեցին Lexus-ի համարանիշները, 2 երիտասարդ «խոնարհ հարսի» նման գլխիկոր համարները դրեցին ավտոմեքենայի վրա:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանում հատկապես կարևոր գործերով քննիչ Անդրանիկ Փարսադանյանը:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ մինչև վթարը Lexus-ը մի քանի անգամ բարձր արագությամբ չափչփել է նշված փողոցը ու փառք էին տալիս հանկարծ որևէ մեկը վրաերթի չենթարկվի, սակայն մի քանի անգամ վերև ներքև անելուց հետո տեղի ունեցավ վթարը, որից հետո ավտոմեքենայի միջից դուրս եկան 3 երիտասարդներ, որոնցից մեկը ասում էր «Արա Սերոժ, ասի կամաց քշի վերջը էս եղավ էլի»:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով Lexus-ը հաշվառված է Երևան քաղաքի Սայաթ-Նովա 12 շենքի 9-րդ բնակարանի բնակիչ 22-ամյա Սերժ Արայի Վարդանյանի անվամբ:
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ Ս. Վարդանյանը հանցագործ աշխարհում վարկաբեկված Երևանի նախկին ավագանու անդամ Ճվճվ Արոյի տղան է:
Ի դեպ Ս. Վարդանյանը բազմաթիվ անգամ ավտովթարների մեղավոր է եղել, որի ժամանակ մեծ թվով քաղաքացիներ են վթարից հետո հայտնվել հիվանդանոցներում, իսկ այս օրերին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, նրա նկատմամբ դատական նիստ է ընթանում:
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Վարդան Բադալյանի որոշմամբ նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Lexus-ի վարորդի ինքնությունը թեպետ պարզ է, որ վարորդը եղել է վարկաբեկված Ա. Վարդանյանի անուղղելի զավակը Սերժ Վարդանյանը:
Ի դեպ և Ճվճվ Արոն և նրա 2 զավակները զրկված են ավտոմեքենա վարելու իրավունքից քանի որ պարզվել է, որ մեքենաները վարել են ոչ սթափ (խմած) վիճակում:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/03/07/45335/]հայտնել էր[/url] [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք էին տեղափոխել Lexus մակնիշի 10 MF 010 համարանիշի և Mercedes մակնիշի 77 OT 077 համարանիշի ավտոմեքենաները:
Lexus-ը վարել էր Երևանի բնակիչ, 22-ամյա Սերժ Արայի Վարդանյանը, իսկ Mercedes-ը՝ Երևանի բնակիչ, 23-ամյա Սարգիս Արայի Վարդանյանը: Պարզվել էր, որ Սերժ Վարդանյանը Lexus-ը վարել էր՝ իր մոտ չունենալով վարորդական իրավունքի վկայական, իսկ Սարգիս Վարդանյանը Mercedes-ը վարել էր ոչ սթափ և իր մոտ նույնպես չի ունեցել վարորդական իրավունքի վկայական:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+