211652_close_icon
views-count1485 դիտում article-date 11:15 09-06-2015

Ուկրաինան խզել է Ռուսաստանի հետ կնքած մի շարք ռազմական պայմանագրերը

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել է հրամանագիր՝ որով խզվում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական համագործակցության վերաբերյալ կնքված մի քանի պայմանագիր: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի մամլո ծառայությունը: Ընդհանուր հաշվով խզվել է 5 պայմանագիր, որոնք կնքվել էին 1995 թվականին՝ երկու երկրների կառավարությունների միջև:

Նմանատիպ նյութեր