211652_close_icon
views-count851 դիտում article-date 17:59 09-06-2015

Մոտ 1700 զինվորականները 50 միավոր նորարարական սարքավորում կփորձարկեն ՆԱՏՕ-ի զորավարժությունների ընթացքում

Հունգարիայի Բակոն պոլիգոնում մեկնարկել է դաշտային պայմաններում զորքերի էներհաարդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ ՆԱՏՕ-ի զորավարժությունները: Ինչպես տեղեկացնում է «euromag.ru»-ն, ՆԱՏՕ-ի «Capable Logistician» զորավարժություններում, ինչը կարելի է թարգմանել որպես «Հմուտ թիկունքային», մասնակցում է մոտ 1700 զինվորական և 30 տեխնիկական փորձագետ, ովքեր կփորձարկեն մոտ 50 միավոր նորարարական սարքավորում: զորավարժություններին մասնակցում է ՆԱՏՕ-ի անդամ չորս պետություն` Լեհաստանը, Հունգարիան, Չեխիան և Սլովակիան:

Նմանատիպ նյութեր