211652_close_icon
views-count3696 դիտում article-date 18:34 10-06-2015

Կարծիքների բախում. աշխարհի վերջը կլինի սեպտեմբերին

Գիտական-ժամանցային շատ բլոգերում եւ ֆորումներում տեղեկատվություն է տարածվում, թե աշխարհի վերջը լինելու է աշնանը` սեպտեմբերի 22-28-ը: Հոդվածների հեղինակների խոսքով` այդ ժամանակ Երկիր մորոլակին կբախվի հսկայական երկնաքար, ինչի հետեւանքով կյանքը կվերանա: Տիեզերագիտության ոլորտի ինքնահռչակ մասնագետները վստահեցնում են, որ աշխարհի վերջի մասին ասված է նաեւ Աստվածաշնչում: NASA ամերիկյան տիեզերական գործակալության մասնագետներն էլ ձերծ են մնում կտրուկ հայտարարություններ անելուց: Նրանց խոսքով` երկնաքարերի մեծ մասն այրվում է մթնոլորտում: Այդ «պաշտպանիչ» շերտը երկնաքարերը հազվադեպ են հաղթահարում: «Մեր տվյալներով` առաջիկա մի քանի հարյուր տարում մեր մոլորակին չի սպառնում հսկայական տիեզերական օբյեկտների հետ բախում»,-հայտարարել է NASA-ի ներկայացուցիչը: Նա նաեւ նշել է, որ մասնագետները մշտապես մշակում են այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք հնարավորինս կնվազեցնեն երկնաքարերի հետ բախման հնարավորությունը: Սա առաջին դեպքը չէ, երբ աշխարհի վերջի մասին սենսացիոն տեղեկություններ են հայտնվում համացանցում: 2011 թվականին էլ ԱՄՆ-ում ռադիոյով ելույթներ ունեցող մի հոգեւոր հովիվ` Հարոլդ Քեմպինգն ասում էր, «ապոկալիպսիսը» տեղի կունենա այս տարվա մայիսի 21-ին: Նրան շատ համախոհներ սատարեցին, իսկ հետո զարմացան, թե ինչպես ստացվեց, որ հունիսին նրանք դեռեւս ողջ էին...

Նմանատիպ նյութեր