Հայաստանում զինվորականների թոշակները կբարձրացվեն՝ որքան եւ որ դեպքերում
Կառավարության նիստում որոշում է կայացվել այն մասին, որ Հայաստանում զինվորականների թոշակը սույն թվականի հուլիսի 1-ից 14 հազարից կբարձրացվի մինչև 16 հազար դրամ:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկանում է, որ զինվորականներին 1 տարվա փորձի դիմաց 1300 դրամի փոխարեն կվճարվի 1500 դրամ։
Թոշակի անցած զինվորականների միջին կենսաթոշակը 78 հազար դրամից կդառնա 90 հազար դրամ։ Իսկ ծառայություն ժամանակ հաշմանդամություն ստացած ժամկետային զինծառայողների նպաստը, հաշմանդամության կարգից կախված, 31.5 հազար դրամից կբարձրանա մինչև 36 հազար դրամ, 23.1 հազարից 26 հազար եւ 15.75 հազարից՝ մինչև 18 հազար դրամ համապատասխանաբար։