211652_close_icon
views-count3275 դիտում article-date 14:45 10-06-2015

Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը չի ներկայացել դատարան, ինչը վրդովեցրել է սնանկացման եզրին կանգնած գործարարին

ՀՀ նախկին վարչապետ, այժմ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանը երեկ չի ներկայացել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի դատարան՝ մասնակցելու դատական նիստին: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց սնանկացած գործարար Փայլակ Հայրապետյանը, ում նախկին վարչապետը դատի է տվել: «Իր ներկայացուցիչն էր գնացել: Բայց ես փաստաբանիս ասել էի, եթե ինքը եկած կլինի, նոր ես կգամ: Բայց ասացին, որ չի եկել, ես էլ ասացի՝ առանց իրեն թող չհամաձայնվի նիստին մասնակցել, երբ նա կգա, ես էլ կգնամ ու թող առերես դատական նիստ լինի»,- ավելացրեց Փայլակ Հայրապետյանը: Դատական հաջորդ նիստը նշանակվել է հուլիսի 15-ին: Դրանից առաջ Փայլակ Հայրապետյանը մեզ հետ զրույցում ասել էր, թե ինչու ինքը պետք է Տիգրան Սարգսյանից վախենա: «Ինչի՞ց պետք է վախենամ: Ինքը ինձանից վախենալու փոխարեն ե՞ս նրանից պետք է վախենամ: Ես ի՞նչ ունեմ վախենալու: Ավելին, շարունակելու եմ պայքարել իմ ունեցվածքի վերադարձման համար»: Իսկ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի մասով, ով գործով որպես երրորդ կողմ է ներգրավված, ասել էր. «Ա՛յ բալա ջան, բոլորը Գագիկ Շամշյանին գիտեն, բայց ես իրեն չեմ տեսել, չեմ ճանաչում, սակայն արդեն ես էլ կճանաչեմ»: Նա նաեւ տեղեկացրել էր, որ այս պահին իր նոր փաստաբանը` Գրիշա Բալասանյանը, գործի նյութերին է ծանոթանում: Դրանից առաջ տեղեկացրել էինք, որ օֆշորի սկանդալային գործի նախաքննությունն ավարտվել է: ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը չի հարցաքննվել, իսկ Նավասարդ Կճոյանի մասով գործով մեղադրյալ Աշոտ Սուքիասյանի փաստաբան Յուրիկ Խաչատրյանը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ոչ հերքել, ոչ հաստատել էր տեղեկությունը՝ պատճառաբանելով, որ նախաքննությունը վերջացել է, բայց ամբողջությամբ նյութերին չի ծանոթացել: Մինչ այդ Փայլակ Հայրապետյանը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ Տիգրան Սարգսյանը պետք է գա, քննություն տա ու պարզաբանի՝ 7 միլիոն և 500 հազար դոլարը, որ իր հաշվին նստել է, այդ գումարները ի՞նչ են արել: «Ինչի՞ համար չի եկել Պողոսի, Պետրոսի, Մարտիրոսի իմ կամ մեկ ուրիշի հաշվի վրա, այլ՝ իր: Այդ գումարով մոտ 90 կիլոգրամ ոսկի է գնել Աշոտ Սուքիասյանը, որի հիմնական սեփականատերերը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Նավասարդ Կճոյանն են: Դակումենտալնի գրանցված է՝ 6 միլիոնից ավելի ոսկի են գնել: Հիմա այդ ոսկու տեղն էլ հայտնի չէ: Բայց հանրապետությունում դատախազից սկսած՝ չեն ուզում այդ հարցի պատասխանը ստանան: Իմ ունեցածը ես իմ քրտինքով եմ վաստակել, ինչո՞ւ ինձ հետ այդպես վարվեցին: Ինչո՞ւ իմ ունեցածի վրա խաչ քաշեցին»,- ավելացրել էր նա: Նաեւ նշել էր, որ իր սնանկացման գործում մեղավոր է նաեւ «Ամերիա» բանկի նախկին սեփականատեր Ռուբեն Վարդանյանը: Միաժամանակ ավելացրել, որ եթե այս անձինք պետք է քննության չմասնակցեն եւ պատասխան չտան, ապա ինքը համաձայն չէ, որ Աշոտ Սուքիասյանին կալանքի տակ պահեն: «Ես համաձայն չեմ այս ընթացքի հետ: Եթե այսպես է շարունակվելու, Աշոտին կարող են բաց թողնել»,- ասել էր նա: Մինչ այդ էլ տեղեկացրել էինք, որ դեռ քննչական գործընթացները չավարտված՝ «Ամերիա» բանկը չնչին գներով վաճառքի է հանել Ծովազարդ գյուղում գտնվող «Հայրապետ» հյուրանոցային համալիրը, որը պատկանում է Փայլակ Հայրապետյանին: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Փ. Հայրապետյանը: «Արդեն պահակներին հանել են: Շուկայական գինը 50 միլիոն դոլարից ավելի է, բայց հիմա չնչին գներով վաճառքի են հանել: Իմ 23 տարվա աշխատանքի արդյունքներից մեկն է»,- ավելացրել էր նա: Էլ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Ամերիա» բանկը չնչին գներով վաճառքի է հանել նաեւ Փայլակ Հայրապետյանի առանձնատունը, Ջերմուկում գտնվող նրա մարզամշակութային համալիրը: Արդեն վաճառել են Քոչարի 1 եւ 4 շենքերը: «Սա իմ ընտանիքի քրտնաջան աշխատանքով ստեղծված ունեցվածքն է: Մենք ինչ-որ մեկից չենք գողացել, այլ քրտինքով ենք ստեղծել: Ինչպե՞ս կարելի է նման բան անել, քանի դեռ օֆշորի սկանդալով քննությունը չի ավարտվել, դատական գործ չի սկսել: Դա իմանալուն պես իմ ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Ես բոլոր գործարարներին կոչ եմ անում իմ ունեցվածքը չգնեն, քանի որ դա ապօրինի կերպով է իմ ձեռքից խլվել ու վաճառքի հանվել: Դա իմ ամբողջ կյանքն է»,- ասել էր նա: Գաջեգործների 1/1 հասցեում գտնվող նախկին «Էրեբունի» միավորման տարածքը` «Ակվա Մարի լայթ» ՍՊԸ-ի երկրորդ հատվածը, եւս վաճառվել է, եւ այն թուրքահայ գործարար Քրիսթիան Գիլինիջին է գնել: Այս մասին մեր թղթակցի հետ զրույցում ասել էր Փայլակ Հայրապետյանը: Նա նաեւ պատմել էր, որ խարդախության սցենարը սկսել էր գործել դեռ 2009 թվականին՝ էկոնոմիկայի նախարարության շենքում, երբ նախարարը Ներսես Երիցյանն էր: 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ քննարկվել էր Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով, իսկ 100 միլիոնի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպությունների միջեւ, որպեսզի դրանք սկսեն աշխատել։ Փայլակ Հայրապետյանը նշել էր, որ խորհրդակցությանը ներկա է եղել նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Հենց այդ ժամանակ էլ Աշոտ Սուքիասյանը գործարարներին ասել էր, որ ինքը կարող է Ռուսաստանի առաջարկածից մինչեւ 30 տոկոս ավելի էժան ապրանք տրամադրել, քանի որ Աֆրիկայում՝ Սիերա Լեոնե պետությունում, ոսկու եւ ադամանդի հանքեր ունի։ Փայլակ Հայրապետյանը նրա հետ գործարքի մեջ է մտնում, գրավադրում է 33 միլիոն դոլարի իր ամբողջ անշարժ գույքը եւ «Ամերիաբանկը»-ից ստացված 10 միլիոն դոլարը տալիս Սուքիասյանին: Ներկա պահին Հայրապետյանի գույքի վրա արգելանք է դրված եւ նա չի կարողանում ո՛չ շահագործել, ո՛չ էլ վաճառել իր գույքը: Նրա կողմից բարձրացված երկար աղմուկից հետո հունվարի 31-ին՝ Թբիլիսիում, ձերբակալվում է հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանը, ով ներգրավված է «օֆշորային գործում»։ Հայաստանի ոստիկանությունը Փայլակ Հայրապետյանի բարձրացրած երկարատեւ աղմուկից հետո նրա նկատմամբ մեղադրանք էր առաջադրել 2013 թվականի հունիսի 17-ին: Մեղադրանք առաջադրվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու, 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ գույքային վնաս պատճառելը խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելով, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերի: Քրեական գործ էր հարուցվել նաեւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ հանցավոր ճանապարհով ստացած եկամուտների օրինականացումը՝ առանձնապես խոշոր չափերով:

Նմանատիպ նյութեր