211652_close_icon
views-count4928 դիտում article-date 16:48 13-06-2015

Պոռնկության մեջ կասկածվելու համար ոստիկանության բաժին տարված եւ նրանց աշխատանքները սեռական բնույթի հայհոյանքներով խաթարած 28-ամյա կնոջը պատժեցին տուգանքով, որը վճարելու է մաս-մաս

28-ամյա Հ. Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով բերված լինելով ոստիկանության Շենգավիթի բաժին՝ նույն բաժնի 1-ին հարկում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով ոստիկանության աշխատակիցների նկատմամբ՝ շուրջ 10-15 րոպե տևողությամբ սեռական բնույթի հայհոյանքներ է տվել ոստիկանների հասցեին՝ խաթարելով ոստիկանության բաժնի բնականոն աշխատանքը: Բացի այդ, Հ. Գևորգյանն ամիսներ անց նույնպես պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով բերված լինելով ոստիկանության Շենգավիթի բաժին՝ նույն բաժնի 1-ին հարկում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով ոստիկանության աշխատակիցների նկատմամբ՝ շուրջ 10-15 րոպե տևողությամբ սեռական բնույթի հայհոյանքներ է տվել ոստիկանների հասցեին՝ խաթարելով ոստիկանության բաժնի բնականոն աշխատանքը: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից տեղեկացավ, որ դատարանը, քննելով գործը, վճռել է Հ. Գևոգյանին մեղավոր ճանաչել երկու արարքներում, որոնցից յուրաքանչյուրը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով և պատիժ նշանակել տուգանք: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կանոնով նոր նշակված պատժին մասնակիորեն գումարել և վերջնական պատիժ նշանակել տուգանք՝ ՀՀ նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի /80.000 ՀՀ դրամ/ չափով: Տուգանքը վճարելու համար սահմանել ութ ամիս ժամկետ` յուրաքանչյուր ամսում 10.000 ՀՀ դրամ վճարելու պայմանով:

Նմանատիպ նյութեր