211652_close_icon
views-count1710 դիտում article-date 14:51 11-06-2015

Փրկարարները հայտնաբերված օձերը տեղափոխել են անվտանգ վայրեր

Հունիսի 11-ին, ժամը 11.58-ին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն գյուղի 5-րդ փողոցի թիվ 47/2 տան մոտակայքում օձ է նկատվել, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր մեկնած փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: *** Հունիսի 11-ին, ժամը 10.15-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի երկաթուղայիների փողոցի թիվ 2 հասցեի մոտ գտնվող սպորտդահլիճում նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են շախմատ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: [b]ՀՀ ՏԿԱԻՆ[/b]

Նմանատիպ նյութեր