Եվրամիությունը ՖԻՖԱ-ի նախագահ Բլատերին կոչ արեց անհապաղ հրաժարական տալ
Այսօր Եվրախորհրդարանը Յոզեֆ Բլատերին կոչ է արել անհապաղ թողնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնը:
Համապատասխան բանաձևը ընդունվել է հերթական նստաշրջանի շրջանակներում:
Բանաձևը նաև առաջարկել է ՖԻՖԱ-ի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել, ինչպես նաև հետաքննություն անցկացնել՝ Աշխարհի 2018 և 2022 թվականների առաջնությունների անցկացման և դրանց հետ կապված ընտրությունների օրինականության շուրջ: