211652_close_icon
views-count1313 դիտում article-date 22:16 11-06-2015

ՀՀԿ ԳՄ նիստը ավարտվել է. ամփոփվել են ՀՀԿ-ի հաղթանակները վերջին ընտրություններում եւ ոչ միայն

ՀՀԿ ԳՄ նիստի ընթացքում քննարկվել են նեքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ ներկուսակցական հարցեր: Ամփոփվել են հունիսի 7-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից 16-ում հաղթել են ՀՀԿ-ի կողմից առաջադրված կամ այն թեկնածուները, որոնց սատարել է ՀՀԿ-ն»,- նշեց ԱԺ փոխնախագահը: Նա այս նիստից հետո եւս անդրադարձավ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը եւ նշեց, որ իշխանություններին էլ ձեռնտու չէ թանկացումը ցանկացած ոլորտում: «Վաղը կայանալիք խորհրդարանական լսումներին կտեսնենք, թե այդ թանկացումը հիմնավորված է, թե ոչ»,- ավելացրեց Էդուարդ Շարմազանովը։

Նմանատիպ նյութեր