1002 դիտում
10:06 12-06-2015
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավորի թեկնածուներից մեկի անունը խիստ գաղտնի է պահվում. ՀԺ
«Իշխող վերնախավում խիստ գաղտնի են պահում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավոր այն երեք թեկնածուներից մեկի անունը, ում ԵԽԽՎ ՄԻԵԴ դատավորների ընտրության հանձնաժողովը նախօրեին հավանություն է տվել:
Շշուկներ կան միայն, որ այդ թեկնածուն իրավապաշտպան Արա Ղազարյանն է, բայց պաշտոնական հաստատում ոչ մի կերպ հնարավոր չէ ստանալ: Ինքը Ղազարյանը, անջատել է բջջայինը և խորը անհասանելի դարձել, մրցութային հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանն էլ, ով Փարիզից արդեն վերադարձել է ՀՀ, կտրականապես հրաժարվում է այդ հարցին պատասխանել: Սույն հանձնաժողովն իր «ընտրյալի» թեկնածությունը երաշխավորելու է ԵԽԽՎ-ին, որն էլ լիագումար նիստում քվեարկությամբ հաստատելու է այդ թեկնածությունը: Մյուս երկու թեկնածուներն էին ՀՀ նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը և դատավոր Լիանա Հակոբյանը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
6322 դիտում
21:36 04-08-2021
Դումանյանը վաղը կներկայացնի ԵՊՀ ռեկտորի ժ․պ․-ին, ում անունը գաղտնի է պահվում․ Գևորգ Էմին–Տերյան
Այս բաժնից
4864 դիտում
17:11 01-01-2025
Ձյուն չի լինելու․ օրերը տաքանալու են