1582 դիտում
10:15 12-06-2015
Ըստ Պրն. Եգանյանի` արտագաղթող կարելի է համարել միայն նրանց, ովքեր սահմանը հատելիս հայտարարում են, որ մշտական բնակության են մեկնում. ՉԻ
«ՀՀ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը հայտարարել է, թե «սահման հատելը պարզապես ուղևոր է, իսկ արտագաղթողն այն ուղևորն է, որը մշտական բնակության համար է մեկնում», բայց սահմանի վրա մարդու մտադրությունը չի երևում, համ էլ՝ եթե նույնիսկ արտագաղթելու մտադրություն ունի, հետո կարող է մտափոխվել:
«ՉԻ» - Փաստորեն, ըստ պրն Եգանյանի, եթե ամեն տարի Հայաստանից հեռացողները մի 60-70 հազարով ավելի շատ են, քան Հայաստան եկողները, դա դեռ չի նշանակում, որ դա արտագաղթ է: Արտագաղթող կարելի է համարել միայն նրանց, ովքեր սահմանը հատելիս հայտարարում են, որ մշտական բնակության են մեկնում, ու հետն էլ մամայի-պապայի արև երդվում, որ չեն մտափոխվելու: Ընդ որում՝ սահմանապահները պիտի հետևեն, թե արդյոք այդ մարդիկ երդվելիս մատները թաքուն խաչուփաչ չեն արել: Իսկ եթե այդ «չափորոշիչները» չկան՝ Հայաստանից ոչ թե արտագաղթ է իրականացվում, այլ ուղևորահոսք: Հետո՞ ինչ, որ միայն մի ուղղությամբ են հոսում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
12711 դիտում
10:44 07-08-2018
Հայ-թուրքական սահմանը հատելիս ձերբակալվել է Բանգլադեշի քաղաքացի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը