211652_close_icon
views-count7610 դիտում article-date 09:55 13-06-2015

Բաքու-2015. Մեկնարկել է ըմբշամարտի մրցաշարը, Ամոյանի մրցակիցն է պորտուգալացին. Ուղիղ միացում

Բաքվում մեկնարկել է Եվրոպական առաջին մարզական խաղերը: Այսօր իրենց մրցելույթներն են սկսել հունահռոմեական ըմբշամարտի ներկայացուցիչները, որոնց թվում է նաեւ 59 կգ քաշային Ռոման Ամոյանը: Վերջինիս առաջին մրցակիցը կլինի պորտուգալացի Ժոաու Կարվալյուն: [b]Առաջին Եվրոպական խաղերը կանցկացվեն հունիսի 12-28-ը։ Հայաստանն այդ խաղերում կունենա 25 մարզիկ եւ ներկայացված կլինի 6 մարզաձեւով՝ բռնցքամարտ, ըմբշամարտ, սամբո, ձյուդո, թաեքվոնդո, հրաձգություն: Հայ մարզիկների ելույթները կարող եք դիտել Առաջին ալիքով՝ հետեւյալ օրերին եւ ժամերին. Հունիսի 14, ժամը 18.00 - ըմբշամարտ Հունիսի 16, ժամը 17:20 - բռնցքամարտ Հունիսի 17, ժամը 18:00 - ըմբշամարտ Հունիսի 18, ժամը 18:00 - ըմբշամարտ Հունիսի 19, ժամը 17:20 - բռնցքամարտ Հունիսի 22, ժամը 18:00 - սամբո Հունիսի 25, ժամը 18:00 - ձյուդո Հունիսի 26, ժամը 18:00 - ձյուդո [/b] Ըմբշամարտի մրցաշարին ուղիղ հեռարձակմամբ կարող եք հետևել ստորև:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր