1432 դիտում
11:00 13-06-2015
Շանթ Հարությունյանն անժամկետ հացադուլ է սկսել եւ այն դադարեցնելու դիմաց պահանջ ներկայացրել
«Վարդաշեն» ՔԿՀ- ում Շանթ Հարությունյանն անժամկետ հացադուլ է սկսել: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՔԿՎ Հանրային կապերի բաժնի պատասխանտու Գոռ Ղլեչյանը:
Նրա խոսքով՝ Շ. Հարությունյանը մինչեւ հացադուլը դիմում է գրել տեղաբաշխման հանձնաժողովին՝ խնդրելով իրեն տեղափոխել առանձին խուց՝ հետագա պատիժը կրելու համար:
Նա մանրամասնեց, որ հանձնաժողովի որոշմամբ Շանթ Հարությունյանը պատիժը պետք է կրի կիսաբաց ռեժիմով, ինչը ենթադրում է հանրակացարանային պայմաններ:
«Հանձնաժողովի առաջիկա նիստում Տեղաբաշխման հանձնաժողովը կքննարկի նրա դիմումը եւ որոշում կկայացնի»,- ավելացրեց Գոռ Ղչեչյանը:
Հիշեցնենք, որ 2013թ. նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանը իր համախոհների հետ երթ էր սկսել դեպի նախագահական նստավայր՝ պահանջելով իշխանափոխություն: Արդյունքում նրանց եւ ոստիկանների միջեւ բախումներ տեղի ունեցան: Հնչել էին պայթյուններ: Շանթ Հարությունյանի դեմ՝ որպես առաջնորդի, քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությունը:
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2014թ-ի հոկտեմբերի 17-ին Շանթ Հարությունյանին դատապարտել էր 6 տարվա ազատազրկման
Նմանատիպ նյութեր
4447 դիտում
10:43 20-11-2017
Պարույր Հայրիկյանն անժամկետ հացադուլ է սկսել ԿԸՀ-ի դիմաց
5531 դիտում
13:01 23-08-2016
Վրաստանում գազատարը պայթեցնել պատրաստվողներից մեկն անժամկետ հացադուլ է սկսել
9516 դիտում
17:26 12-08-2020
Աշխարհի նախկին չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանն անժամկետ հացադուլ է սկսել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
979 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
1000 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»