211652_close_icon
views-count1986 դիտում article-date 20:25 14-06-2015

Air India-ի թռիչքի ժամանակ ուղեւորին կենդանի մողես են «հյուրասիրել»

Air India ավիաընկերության Դելիից Լոնդոն թռչող ինքնաթիռում ուղեւորներից մեկը սննդի համար նախատեսված փաթեթում հայտնաբերել է կենդանի մողես: Հնդկաստանի լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ ուղեւորն ահաբեկվել է բղավել: Մինչդեռ ավիաընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ որեւէ ուղեւորից նման խնդրով բողոք չեն ստացել, ավելին՝ սննդի փաթեթներում մողես չեն հյուրասիրում: Այնուամենայնիվ, մողեսի լուսանկարը ակտիվ մեկնաբանում են սոցիալական ցանցերում:

Նմանատիպ նյութեր