211652_close_icon

Մարոկկոյում քննական թեստերի պատասխանները վաճառելու համար 57 մարդ է ձերբակալվել

views-count1419 դիտում article-date 18:44 15-06-2015
Մարոկկոյում ձերբակալվել է 57 հոգի՝ քննական թեստերի պատասխանները վաճառելու մեղադրանքով: Ձերբակալությունները տեղի են ունեցել 15 քաղաքներում: Իրավապահները հայտնաբերել են մի քանի կայքեր եւ սոցիալական ցանցերի էջեր, որոնք օգտագործվել են թեստերի պատասխանները վաճառելու համար: Պատասխանները համացանցում են հայտնվել մաթեմատիկայի քննությունից առաջ, այդ պատճառով էլ երկրի կրթության նախարարության որոշմամբ՝ նոր քննությունը կկազմակերպվի:

Նմանատիպ նյութեր