211652_close_icon
views-count1758 դիտում article-date 09:48 15-06-2015

«Կինոտավր» գլխավոր մրցանակը ստացել է հայազգի կինոռեժիսոր Աննա Մելիքյանի ֆիլմը

Սոչիում ավարտվեց «Կինոտավր-2015» փառատոնը: Մրցութային ծրագրում ներկայացված էր 14 ֆիլմ, այդ թվում նաև ռուսաստանաբնակ հայազգի կինոռեժիսոր Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմը: Աննա Մելիքյանի՝ կանանց և տղամարդկանց փոխհարաբերությունների մասին պատմող «Սիրո մասին» ֆիլմը արժանացել է «Կինոտավր» 26-րդ կինոփառատոնի գլխավոր մրցանակին:Ա ննա Մելիքյանը ծնվել է Բաքվում: 1988թ. իրադարձությունների ընթացքում 12 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան, 5 տարի անց՝ Մոսկվա, ուր ավարտել է Կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական ինստիտուտը: Ամերիկյան Variety ամսագիրը Աննային ընդգրկել է աշխարհի ամենահեռանկարային 10 ռեժիսորների շարքում: Այժմ ղեկավարում է իր հիմնած «Մագնում» պրոդյուսերական կենտրոնը: Նշենք, որ «Կինոտավր» փառատոնի ժյուրին այս տարի գլխավորում էր անվանի կինոռեժիսոր Ալեքսեյ Ուչիտելը Հայ-Ռուսական Տեղեկատվական Կենտրոն, Մոսկվա

Նմանատիպ նյութեր