2106 դիտում
11:05 13-09-2020
«Նոմադլենդ» ֆիլմը ստացել է Վենետիկի 77-րդ միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակը
ԱՄՆ-ում աշխատող չինուհի ռեժիսոր Քլոե Չժայի «Նոմադլենդ» (Nomadland) ֆիլմը ստացել է Վենետիկի 77-րդ միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակը՝ «Սուրբ Մարկոսի ոսկե առյուծը»:
Ինչպես փոխանցում է [url=https://tass.ru/kultura/9439011]tass.ru[/url]-ն, այս մասին շաբաթ հայտարարել է միջազգային ժյուրին՝ դերասանուհի Քեյթ Բլանշետի գլխավորությամբ:
«Նոմադլենդը» փաստավավերագրական ժապավեն է ԱՄՆ-ում «նոր քոչվորների» մասին, մարդկանց, որոնք ապրում են փողոցներում: Ֆիլմը սկզբից ևեթ համարվում էր մրցույթի ֆավորիտը:
Ո՛չ ռեժիսորը, ո՛չ գլխավոր դերակատարուհի Ֆրենսիս Մակդորմանդը չէին ժամանել Վենետիկ: Ֆիլմի ցուցադրության օրը նրանք տեսակամրջով էին միացել ասուլիսին:
Ճապոնացի ռեժիսոր Կիյոսի Կուրասավայի «Լրտեսի կինը» ֆիլմն արժանացել է «Սուրբ Մարկոսի արծաթե առյուծի»՝ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար:
Մրցույթի հիմնական ծրագրում 18 ֆիլմ էր առաջադրվել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1761 դիտում
09:48 15-06-2015
«Կինոտավր» գլխավոր մրցանակը ստացել է հայազգի կինոռեժիսոր Աննա Մելիքյանի ֆիլմը
5965 դիտում
16:31 30-09-2020
Արցախցի ռեժիսորի ֆիլմը հանվել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ոչ մրցութային ծրագրից
Այս բաժնից
415 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1018 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
688 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել