27435 դիտում
09:52 15-06-2015
Ողբերգական դեպք Երևանում 61-ամյա տղամարդը ընկույզի ծառից վայր է ընկել և մահացել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ` հունիսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղու թիվ 2 շենքին հարակից ավտոտնակների մոտ ընկույզի ծառի տակ տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետի օպերգծով տեղակալ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ:
Վերջիններս պարզել են, որ մահացածը թիվ 2 շենքի բնակիչ, 61-ամյա Գագիկ Պետրոսյանն էր, ով, ըստ նախնական տեղեկությունների` բարձրացել է ընկույզի ծառ և վայր է ընկել, ինչի հետևանքով էլ տեղում մահացել է:
Ոստիկանների կանչով դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչականն բաժնի քննիչները:
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր ե նախապատրաստվում:
Լուսանկարները` Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
Նմանատիպ նյութեր
18911 դիտում
23:40 14-06-2024
Դժբախտ պատահար՝ Արմավիրի մարզում. 77-ամյա տղամարդը ծիրան հավաքելիս ծառից վայր է ընկել և տեղում մաhացել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ